Մամիկոնյանց փողոցում, 12 հարկանի մոնոլիտ շենքի 5-րդ հարկում վաճառվում է կամ վարձակալության է տրվում լուսավոր 3 սենյականոց բնակարան` ընդհանուր 90 քմ մակերեսով: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, մուտքի դուռը երկաթյա է, տեղադրված են եվրոպատուհաններ, հատակը ծածկված է որակյալ մանրահատակով։ Ունի անհատական ջեռուցման համակարգ: Միջսենյակային դռները բարձրորակ փայտից են: Խոհանոցը և երկու սանհանգույցները սալիկապատված են, հագեցած որակյալ սանտեխնիկայով: Ներկա պահին բնակարանը կահավորման ընթացքում է: Շենքն ունի անխափան վերելակ: Մոտակայքում է գտնվում "Արաբկիր" բժշկական կենտրոնը, տարբեր խանութներ և բանկեր: