Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 71 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ադոնց փողոցում՝ Երազ բնակելի թաղամասում, 9 հարկանի նորակառույց շենքի 7-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է։ Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցումն իրականացվում է կենտրոնացված համակարգով, տեղադրված է նաև օդորակիչ։ ՈՒնի բաց պատշգամբ: Վաճառվում է ողջ կահույքի, տեխնիկայի, ինչպես նաև ստորգետնյա կայանատեղի հետ միասին։ Շենքում գործում է անվտանգության համակարգ: