Վաճառվում կամ վարձով է տրվում 3 սենյականոց գեղեցիկ դիզայնով և իտալական ժամանակակից կահույքով բնակարան՝ 80 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Հ.Հակոբյան փողոցում՝ Մերգելյան ինստիտուտի և Նոր Զովք սուպերմարկետի հարևանությամբ, 14 հարկանի պանելային շենքի 7-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված է` նրբաճաշակ գունային և լուսային համադրությամբ։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով և պրեսգրանիտով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են հարմարավետ, որակյալ, յուրահատուկ կահույքով և ապահովված է ժամանակակից տեխնիկայով։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, ժամանցի վայրերը։