Վաճառվում է 3 սենյականոց բնակարան վերափոխված 4-ի, 94 ք.մ. մակերեսով` Կոմիտասի պողոտայում, 9 հարկանի պանելային շենքի 3-րդ հարկում: Բնակարանը գտնվում է նորմալ վիճակում: Այն արևկող է, ունի բաց պատշգամբ` դեպի արևելք: Տեղադրված է երկաթե դուռ, գերմանական արտադրության եվրո պատուհաններ: Պատշգամբը, բնակարանի մուտքը և խոհանոցը սալիկապատված են եվրոպական սալիկներով: 3 սենյակներում և միջանցքում հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, ինչպես նաև տեղադրված է օդորակիչ: Խոհանոցը սալիկապատված է և հագեցած տեխնիկայով: Մի քանի քայլ հեռավորության վրա կան դպրոցներ և մանկապարտեզ, իսկ մոտակայքում գտնվում են Ռիո մոլ առևտրի կենտրոնը և "Երիցյան և որդիներ" սուպերմարկետը: Բնակարանը վաճառվում է խոհանոցի կահույքի և կենցաղային տեխնիկայի հետ միասին: