Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 81 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ա. Ավետիսյան փողոցում՝ Բաղրամյան պողոտայի խաչմերուկի մոտ, 5 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում: Բնակարանը հին կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, մասնակի եվրո պատուհաններ, հատակը ծածկված է կաղնե մանրահատակով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցի պատերը և հատակը սալիկապատված են իսպանական սալիկներով: Բնակարանը լի է ներկառուցված պահարններով: Վաճառվում է ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին: