Կիևյան փողոցում` անմիջապես Բարեկամություն մետրոյի մոտ, վաճառվում է 3 սենյականոց բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 86 քմ.: Այն գտնվում է 6 հարկանի քարե շենքի 6-րդ հարկում: Բնակարանը վերանորոգված է: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է 3 օդորակիչ: Պատուհանները փոխված են, հատակը ծածկված է բարձրորակ լամինատով: Սանհանգույցը սալիկապատված է և ապահովված է սանտեխնիկայով, լոգասենյակում տեղադրված է լոգախցիկ: Բնակարանը կահավորված է և ապահովված է տեխնիկայով: Շենքն ունի վերելակ, անվտանգության համակարգ և բացօթյա կայանատեղ: Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: Գինը սակարկելի է: