Վարձով է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 73 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ն.Զարյան փողոցում՝ 16 հարկանի նորակառույց շենքի 11-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է։ Հատակը ծածկված է լամինատով։ Ջեռուցման համակարգը անհատական է, իսկ հովացումը կատարվում է օդորակիչներով։ Սանհանգույցները պատված են իտալական սալիկներով, հագեցած են որակյալ սանտեխնիկայով: Բնակարանն ունի բաց պատշգամբ, որից բացվում է քաղաքի գեղեցիկ տեսարան։ Բնակարանը շատ հարմարավետ է, լի է ներկառուցված պահարաններով: Շենքն ունի շուրջօրյա անվտանգության համակարգ, բարեկարգ բակ և խաղահրապարակ։