Վաճառվում է 3 սենյականոց բնակարան 86 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Նարեկացի թաղամասում՝ 16 հարկանի շենքի 10-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրովերանորգված է։ Տեղադրված են երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով: Բնակարանը վաճառվում է խոհանոցի կահույքի հետ միասին։ Ավտոմեքենաների համար նախատեսված են բացօթյա կայանատեղեր։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհարժեշտ խանութները, հանգստի և ժամանցի վայրեր և այլն։