Վաճառվում է 3 սենյականոց բարձրորակ նորոգումով բնակարան` 104 քմ մակերեսով, որը գտնվում է Ծարավ Աղբյուր փողոցում, 14 հարկանի նորակառույց շենքի 10-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներով: Առկա է 2 լոգասենյակ, որոնք երեսպատված են իսպանական արտադրության սալիկներով և հագեցած են բարձրորակ սանտեխնիկայով, տեղադրված է վաննա և լոգախցիկ։ Սենյակները և խոհանոցը կահավորված են ժամանակակից ոճով, համալրված են կենցաղային տեխնիկայով։ Բնակարանն ունի զգեստասենյակ և 2 բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարաններով: Շենքում գործում է 2 վերելակ, կա բացօթյա ավտոկայանատեղի, բակում` խաղահրապարակ: Մոտակայքում է Նոր Զովք սուպերմարկետը, դպրոցը, մանկապարտեզը, <<Գազպրոմ>> սպորտդպրոցը և անհրաժեշտ խանութները: Վաճառվում է ամբողջ գույքով: