Վաճառվում է 3 սենյականոց լուսավոր բնակարան՝ 96 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Լենինգրադյան փողոցում՝ 7 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է կաղնե մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանի հետ վաճառվում է նկուղ՝ 7 ք.մ. մակերեսով։ Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։