Երեք սենյականոց դարձրած բնակարանը գտնվում է Լենինգրադյան 48/3 հասցեում, նախկին «Սեբաստիա» հյուրանոցի հետնամասում, 3-րդ շարքում։ Տեղադրված է երկաթյա մուտքի դուռ, եվրոպական արտադրության պատուհաններ։ Ջրամատակարարումը ժամային գրաֆիկով է, սակայն ունի 500լ տարողությամբ ջրի բաք առանձին ջրագծով, գազաֆիկացված է։ Վաճառվում է ներկառուցված պահարաններով և խոհանոցի կահույքով։ Շենքի հարևանությամբ տեղակայված են խանութներ, դեղատուն, «Ռոբերտո» խանութը, իսկ մի փոքր հեռու՝ դպրոց և մանկապարտեզ։ Մոտ է կանգառին։