Բաշինջաղյան փողոցի վրա, Չաուշի արձանի հարևանությամբ, վաճառվում է երեք սենյականոց բնակարան: Բնակարանի ընդհանուր մակերեսը կազմում է 78 քմ: Այն կապիտալ վերանորոգված է և գտնվում է տասնչորս հարկանի շենքի վեցերորդ հարկում: Մուտքի դուռը երկաթյա է, պատուհանները եվրոարտադրության: Խոհանոցն ու սանհանգույցը սալիկապատված են: Խոհանոցը կահավորված է, իսկ լոգասենյակում տեղադրված է լոգախցիկ: Բնակարանը տաքացվում է գազի կաթսայի միջոցով: Բակում կա առանձնացված տարածք մեքենաներ կայանելու համար: Հարևանությամբ "STAR" սուպերմարկետն է, 168 դպրոցը և 35-րդ մանկապարտեզը: