Վաճառվում է 3 սենյականոց բնակարան (դարձրած 4), որի մակերեսը 90 քմ է և գտնվում է Լենինգրադյան փողոցում՝ 6 հարկանի նորակառույց քարե շենքի 4-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով, խոհանոցը և սանհանգույցը սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով։ Սենյակները և խոհանոցը կահավորված են, ապահովված կենցաղային տեխնիկայով, կան ներկառուցված պահարաններ։ Բնակարանն ունի բաց պատշգամբ։ Խնամված բակում կա խաղահրապարակ։ Շենքն ունի սպասարկման ծառայություն՝ ամսական 3000 դրամ: Մոտակայքում կան զբոսայգիներ, խանութներ, բանկեր, դպրոց, ժամանցի վայրեր և տրանսպորտի կանգառներ։ Վաճառվում է խոհանոցի կահույքի և ներկառուցված պահարանների հետ միասին։