Բնակարանը գտնվում է Մալաթիա-Սեբաստիայում` Իսակովի փողոցի վրա, Նեպտուն մարզահամալիրի դիմաց, 9 հարկանի շենքի 8-րդ հարկում: Ընդհանուր մակերեսը կազմում է 62,6 ք.մ. (Վրացական նախագիծ): Գտնվում է նորմալ վիճակում, կոսմետիկ վերանորոգված է: Ունի ճաշասենյակ 18,7 ք.մ., խոհանոց 8 ք.մ., երկու ննջասենյակ 11 ք.մ. և 4 ք.մ., լոգասենյակը բաժանված է երկու մասի` 8,7 ք.մ. և 1,2 ք.մ., բաց պատշգամբ 1,9 ք.մ., խորդանոց պատշգամբում: Ապահովված է մշտական ջրով: Գազաֆիկացված է, ջեռուցվում է (Baxi) գազի կաթսայի միջոցով: Շենքի բակում կա ընդարձակ բակ ֆուտբոլի դաշտով: