Վաճառվում է երեք սենյականոց բնակարան 85 ք.մ. մակերեսով Սարկավագ փողոցում: Այն գտնվում է 11 հարկանի մոնոլիտ շենքի 7-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է: Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Սանհանգույցը պատված է իսպանական սալիկներով: Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Շենքը գտնվում է առաջին գծի վրա՝ կանգառի հարևանությամբ: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։