Թումանյան և Մաշտող փողոցների խաչմերուկում՝ վաճառվում է 3 սենյականոց ընդարձակ, հարմարավետ և գեղեցիկ լուսավորությամբ բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 120 քմ.: Այն գտնվում է 14 հարկանի բնակելի նորակառույց շենքի 12-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է՝ համապատասխան վերջին եվրոպական ստանդարտներին և դեռևս չբնակեցված է: Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով, երկու սանհանգույցով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Խոհանոցը կահավորված է, ունի ներկառուցված պահարաններ և հանդերձասենյակ։ Առաստաղի բարձրությունը 3.40 մետր է։ Ունի ընդարձակ բաց պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի օպերա և Թումանյան փողոց: Մոտակայքում կարող եք գտնել բազմաթիվ խանութներ, ժամանցի և մշակութային կենտրոններ, սուպերմարկետներ, բանկեր: