Վաճառվում է 3 սենյականոց ընդարձակ բնակարան՝ 71 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Սայաթ-Նովա պողոտայում՝ Տիկնիկային թատրոնի շենքում, 12 հարկանի պանելային շենքի 12-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է, ունի յուրահատուկ դիզայն և գեղեցիկ լուսավորություն։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է նորաձև կահույքով և որակյալ տեխնիկայով: Առկա է նաև կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղի։