Վաճառվում է 3 սենյականոց շքեղ բնակարան 140 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Վերին Անտառային փողոցում՝ 5 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Այն կապիտալ եվրովերանորոգված է և ունի յուրահատուկ դիզայն։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է ժամանակակից և նորաձև կահույքով և տեխնիկայով: Շենքն ունի վերելակ, գեղեցիկ բակ, լողավազան և բացօթյա կայանատեղի։