Վաճառվում է 3 սենյականոց բնակարան 90 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Սայաթ-Նովա պողոտայում՝ 17 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորրված են։ Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Մոտակայքում են գտնվում բոլոր անհարժեշտ խանութները։