Զ. Անդրանիկ թաղամասում(Բ-2 թաղամաս)՝ Մոթնե Մելքոնյանի անվան դպրոցից ոչ շատ հեռու, 9 հարկանի պանելային շենքի(ՎԴՍԿ նախագիծ) 5-րդ հարկում, վաճառվում է երեք սենյականոց բնակարան: Բնակարանը կապիտալ վերանորոգվել է տարիներ առաջ և այժմ գտնվում է նորմալ վիճակում: Լուսավոր և չափազանց հարմար բնակարան է, որն ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։Պատուհանները և դռները եվրոպական արտադրության են, մուտքի դուռը՝ երկաթյա: Հոսանքի լարերը և ջրի խողովակները փոխված են: Հատակը ծածկված է մանրահատակով: Սանհանգույցը ամբողջովին սալիկապատված է, տեղադրված է նաև օդորակիչ: Ջեռուցվում է անհատական ջեռուցման համակարգով: Անցկացված է ինտերնետ կապ և կաբելային հեռուստատեսություն: Ունի մեկ խորդանոց և նկուղ: Շենքի վերելակն անխափան աշխատում է: Մոտակայքում են գտնվում բոլոր անհարաժեշտ խանութները, դպրոցներ և մանկապարտեզ: Շենքի դիմացով են անցնում 47 և 53 համարի երթուղայինները: