Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 197ք.մ. մակերեսով, որը գտնվում է Դավթաշենում՝16 հարկանի շենքի 1-ին հարկում: Բնակարանը գտնվում է նորմալ վիճակում։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Հյուրասենյակը և խոհանոցը կահավորրված են։ Ավտոմեքենայի համար հատկացված է ստորգետնյա կայանատեղի: Բնակարանն ունի նաև նկուղ՝ 29 ք.մ. մակերեսով։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները։