Վաճառվում կամ վարձով է տրվում 3 սենյականոց յուրահատուկ դիզայնով և գեղեցիկ լուսավորությամբ բնակարան՝ 87 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Կոմիտաս պողոտայում՝ 13 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված և դեռևս չբնակեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, խոհանոցի հատակը պրեսգրանիտ է, ննջարաններինը՝ անգլիական կաղնե մանրահատակ, իսկ միջանցքի հատակը ծածկված է մարմարով և տաքացվող է: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է բարձրորակ սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված ժամանակակից կահույքով։ Բնակարանն ունի նաև բացվող փակվող լոջջա։ Մեքենաների համար հատկացված են ստորգետնյա կայանատեղի, որի արժեքը ներառվում է գնի մեջ։