Վաճառվում, երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 110 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Գյուլբենկյան փողոցում՝ 12 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Այն կապիտալ եվրո նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է կահույքով և տեխնիկայով: Շենքի բակում հնարավոր է ավտոմեքենաները կանգնեցնել։