Վաճառվում է 3 սենյականոց բնակարան 90 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Հ. Էմին փողոցում՝ 9 հարկանի պանելային շենքի 8-րդ հարկում: Բնակարանը հին կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է կաղնե մանրահատակով։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները։