Վաճառվում, վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 3 սենյականոց բնակարան 140 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Կոմիտաս փողոցում՝ 11 հարկանի նորակառույց շենքի 10-րդ հարկում: Բնակարանը եվրո վերանորոգված է և ունի յուրահատուկ դիզայն։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ՝ սալիկապատ է և տաքացվող։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը ամբողջությամբ կահավորված է։ Ունի բաց պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան։ Ավտոմեքենաների համար հատկացված են ստորգետնյա կայանատեղեր: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները ։