Զարյան փողոցի վրա՝ "DDD" լողավազանի հարևանությամբ, վաճառվում է այս 3 սենյականոց կապիտալ վերանորոգված բնակարանը, որը գտնվում է 15 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ։ Շենքում առկա է կենտրոնացված ջեռուցում։ Ընդհանուր մակերեսը կազմում է 139 ք.մ.։ Ապահովված է նաև կահույքով և տեխնիկայով։ Ներսի դռները ընկույզի փայտից են, խոհանոցի կահույքը իտալական է,իսկ սանտեխնիկան՝ եվրոպական։ Բնակարանն ունի անհատական անվտանգության համակարգ։ Բակում նախատեսված է ազատ տարածություն մեքենաներ կայանելու համար։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհարժեշտ խանութները, "Երևան Սիթի" սուպերմարկետը։