Ա. Խաչատրյան և Փափազյան փողոցների խաչմերուկում՝ Սլավոնական համալսարանի հարևանությամբ, վաճառվում է երեք սենյականոց բնակարան՝ 81 ք. մ. մակերեսով: Այն գտնվում է 9 հարկանի պանելային շենքի 5-րդ հարկում: Ապահովված է մշտական ջրով և գազով: Ժամանակին բնակարանը կապիտալ վերանորոգվել է, այժմ ունի կոսմետիկ վերանորոգման կարիք: Ունի բաց տնտեսական պատշգամբ։ Հարևանությամբ կան տարբեր խանութներ, քիչ հեռու 132-րդ դպրոցն է, կա նաև մանկապարտեզ: Ունի նաև ավտոտնակ, որը վաճառվում է առանձին 7000 $-ով։