Վաճառվում է 2 վերապլանավորած 3 սենյականոց բնակարան 56 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Լեփսիուս փողոցում՝ 5 հարկանի քարե շենքի 1-ին հարկում: Բնակարանը կապիտալ վերանորգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով, պատուհանագոգերը մարմառ են: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորրված են։ Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Բնակարանում կա ինտերնետ։ Ավտոմեքենաների համար հատկացված են քարե ավտոտնակ, որը ցանկության դեպքում կվաճառվի: Շենքի առաջին հարկում առկա է մթերային խանութ։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհարժեշտ խանութները։