Կ. Ուլնեցի փողոցի վրա վաճառվում է մեկը դարձրած երկու սենյականոց բնակարան: Այն գտնվում է 6 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում։ Բնակարանի մակերեսը կազմում է 48 քմ: Վերանորոգված և լուսավոր բնակարան է, բոլոր կոմունիկացիաները անցկացված են, տեղադրված է ջեռուցման անհատական համակարգ։ Պատշգամբից բացվում է տեսարան դեպի բակ: Բնակարանը վաճառվում է խոհանոցի կահույքի հետ միասին։ Բակում մեքենաների համար կայանատեղի կա, քիչ հեռու դպրոց և մանկապարտեզ: