Ռուբինյանց փողոցի վրա, "Yerevan City" սուպերմարկետի հարևանությամբ, վաճառվում է երկու սենյականոց բնակարան: Բնակարանը` 58 քմ. ընդհանուր մակերեսով, գտնվում է հինգ հարկանի քարե շենքի բարձր առաջին հարկում: Կապիտալ վերանորոգված և չբնակեցված այս բնակարանում բոլոր կոմունիկացիաները անցկացված են, ունի փակ տնտեսական պատշգամբ, որը կարող է ծառայել որպես լրացուցիչ սենյակ: Մուտքի դուռը երկաթյա է, պատուհանները` եվրոարտադրության: Հատակը ծածկված է մանրահատակով, իսկ խոհանոցն ու սանհանգույցը սալիկապատված են: Բակում կա նախատեսված տարածք մեքենաներ կայանելու համար: Մոտակայքում մի շարք մթերային խանութներ են, քիչ հեռու գտնվում է դպրոցը և մանկապարտեզ: