Արամի փողոցի վրա՝ նախկին "Մալիբու" սրճարանի հարևանությամբ, վաճառվում է 2 սենյականոց բնակարան, որը գտնվում է 16 հարկանի նորակառույց շենքի 10-րդ հարկում: Ընդհանուր մակերեսը կազմում է 80 ք.մ.։ Այն գտնվում է զրոյական վիճակում, սենյակների բաժանումները կատարված են։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ։ Ավտոմեքենաների համար հատկացված են ստորգետնյա կայանատեղեր: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, հանգստի և ժամանցի վայրերը։