Լեռ Կամսար փողոցում՝ Ամերիկյան Համալասարանի հարևանությամբ, վաճառվում է 2 սենյականոց գեղեցիկ բնակարան, որը գտնվում է 11 հարկանի նորակառույց շենքի 3–րդ հարկում։ Մակերեսը կազմում է 109 ք.մ.: Այն ունի 2 ննջասենյակ, իսկ լոգասենյակում տեղադրված է ջակուզի: Բնակարանն ունի բաց պատշգամբ, որի վրա տեղադրված են դարբնի կողմից պատրաստված գեղեցիկ ճաղավանդակներ, իսկ դռներին` շերտավարագույրներ: Ջեռուցման համակարգը անհատական է: Հատակը ծածկված է մանրահատակով և մի մասը տաքացվող է: Բոլոր սենյակներում տեղադրված են օդորակիչներ: Բոլոր ջահերը չեխական են: Մուտքի դուռը սովորականից մեծ է և նույնպես պատրաստված է դարբնի կողմից: Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղի։ Նշված վաճառքի գինը ներառում է նաև ողջ կահույքն ու տեխնիկան: Ցանկության դեպքում բնակարանը կվաճառվի առանձ գույքի, ավելի ցածր գնով: Հնարավոր է նաև փոխանակում բնակարանի հետ Փոքր Կենտրոնում, նորակառույց շենքում` հավելավճարով: Տարբերակները քննարկման ենթակա են: