Մոսկովյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկի մոտ գտնվող 5 հարկանի քարե շենքի 2–րդ հարկում վարձով է տրվում 2 սենյականոց բնակարան 52 ք.մ. մակերեսով: Այն կապիտալ վերանորոգված է, կահավորված և ապահովված բազմապիսի տեխնիկայով: Տեղադրված է գազի կաթսա, անցկացված է անհատական ջեռուցման համակարգ: Հասանելի է ինտերնետ կապ և կաբելային հեռուստատեսություն: Հատակը ծածկած է պրեսս գրանիտով: Մոտակայքում են գտնվում Երևանի Կոնսերվատորիան, պոպլավոկի այգին, ինչպես նաև Կասկադը: