Երկարաժամկետ վարձակալության է տրվում 3 սենյականոց գեղեցիկ կահավորված բնակարան՝ 58 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Նալբանդյան փողոցում՝ 11 հարկանի պանելային շենքի 6-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է որակյալ լամինատով։ Ջեռուցումը անհատական է։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված է։ Ավտոմեքենաների համար հատկացված է բացօթյա կայանատեղի և բակում կա խաղահրապարակ։ Մոտակայքում կարող եք գտնել անհրաժեշտ խանութներ և ժամանցի վայրեր։