Վաճառվում է 2 սենյականոց ստուդիո բնակարան՝ 42 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մաշտոց պողոտայում՝ Սաս սուպերմարկետի ետնամասում, 11 հարկանի պանելային շենքի 9-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորգված և չբնակեցված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը սալիկապատված է: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորրված են։ Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։