Վաճառվում կամ վարձակալությամբ է տրվում 1 ձևափոխված 2 սենյականոց բնակարան 52 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Խորենացի փողոցում` "Տաշիր" առևտրի կենտրոնի և "Ռոսսիա" մոլի հարևանությամբ, 10 հարկանի շենքի 2-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված և դեռևս չբնակեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է կաղնե մանրահատակով։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են ժամանակակից կահույքով։ Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։ Բակում կա ազատ տարածություն՝ որտեղ հնարավոր է մեքենաները կանգնեցնել։