Թումանյան և Աբովյան փողոցների խաչմերուկի հարևանությամբ վարձով է տրվում այս 2 սենյականոց հարմարավետ բնակարանը, որը գտնվում է 6 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, ապահովված է անհրաժեշտ կոմունիկացիաներով։ Մուտքի դուռը երկաթյա է, տեղադրված են եվրոպատուհաններ։ Բնակարանն ունի յուրօրինակ դիզայն, որին լիովին համապատասխանում են ժամանակակից կահույքն ու տեխնիկան։ Բակում նախատեսված են բացօթյա ավտոկայանատեղիներ։ Մոտակայքում կան տարբեր սուպերմարկետներ. հանգստի և ժամանցի վայրեր և այլն։