Մաշտոցի պուրակի մոտ՝ Բուզանդ փոզոցի վրա վաճառվում է երկու սենյականոց բնակարան 13 հարկանի նորակառույց մոնոլիտե շենքի 6-րդ հարկում։ Բնակարանը զբաղեցնում է 58 ք.մ ընդհանուր մակերես, եվրովերանորոգված է։ Մուտքի դուռը երկաթյա է, լուսամուտները եվրոպական արտադրության։ Խոհանոցը և սանհանգույցը սալիկապատ են, տեղադրված է օդորակիչ։ Ջեռուցումը կենտրոնացված է։ Գործում է անվտանգության համակարգ։ Բաց պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Մաշտոցի անվան պուրակը։ Մոտակայքում կան բազմաթիվ խանութներ, սրճարաններ, ժամանցի վայրեր և այլն։ Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։