Մաշտոցի պողոտայի վրա՝ Փակ շուկայի հարևանությամբ, վաճառվում է երկու սենյականոց բնակարան։ Այն գտնվում է հինգ հարկանի բնակելի շենքի նախավերջին հարկում։ Բնակարանը ընդհանուր առմամբ ունի վերանորոգման կարիք։ Բոլոր կոմունիկացաիները անցկացված են, ապահովված է մշտական ջրով և գազով։ Տեղդարված է տուրբո գազի վառարան։ Պատուհանները եվրոպական արտադրության են։ Ջրատար խողովակները և էլեկտրական լարերը նոր են։ Մուտքի դուռը երկաթյա, իսկ հատակը ծածկված է որակյալ մանրահատկով, որն ունի թեթև մշակման կարիք։ Մոտակայքում կարող եք գտնել բազմաթիվ խանութներ, սուպերմարկետներ, իսկ քիչ հեռու նաև մանկապարտեզ։