Ընդարձակ և լուսավոր երկու սենյականոց բնակարանը` 70 ք.մ ընդհանուր մակերեսով, գտնվում է քաղաքի կենտրոնում` Վարդանանց փողոցի վրա՝ Սախարովի հրապարակի մոտ, 10 հարկանի շենքի 8-րդ հարկում: Նորմալ վիճակում է: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազաֆիկացված է: Տեղադրված է ջրատաքացուցիչ: Շենքում գործում է վերելակ, որն անխափան աշխատում է: Հանգիստ և անաղմուկ տեղ է: Մոտակայքում կա մանկապարտեզ, տարատեսակ խանութներ, սուպերմարկետներ, ժամանցի վայրեր և այլն: