Վաճառվում է 2 սենյականոց բնակարան՝ Նալբանդյան փողոցում, 10 հարկանի մոնոլիտ շենքի 2-րդ հարկում։ Բնակարանը զբաղեցնում է 54 քմ մակերեսով տարածք։ Այն վերանորոգված է, տեղադրված են եվրո պատուհաններ, անհատական ջեռուցման համակարգ, օդորակիչ: Հատակը երեսպատված է սալիկներով, լոգասենյակը սալիկապատված է, հագեցած է սանտեխնիկայով, տեղադրված է լոգախցիկ։ Շենքն ունի 2 վերելակ։ Մոտակայքում են բոլոր անհրաժեշտ խանութները, դպրոցը, բանկերը, ժամանցի վայրերը: Հարևանությամբ գտնվում է Հանրապետության հրապարակը, Հյուսիսային պողոտան, մոտ է մետրոն։ Բնակարանը վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: