Վաճառվում է 1-ը դարձրած 2 սենյականոց բնակարան՝ Խորենացու փողոցում։ Գտնվում է 9 հարկանի պանելային շենքի 4-րդ հարկում և զբաղեցնում է 40 քմ։ Բնակարանը դիզայներական ոճով վերանորոգված է և բնակեցված չէ։ Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, առկա է նաև օդորակիչ: Հատակը երեսպատված է պրեսգրանիտով, որը տաքացվող է: Լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանն ունի բաց պատշգամբ: Շենքում գործում է նոր վերելակ: Հարևանությամբ է Ոսկու շուկան, կան բազմաթիվ խանութներ, սուպերմարկետներ, բանկեր, այգի, մոտ է Հանրապետության Հրապարակը, Ռոսիա մոլը, մետրոն։ Վաճառվում է նոր կահույքի և տեխնիկայի հետ միասին։