Մ. Բաղրամյան պողոտայում` Օրբելի փողոցի մոտակայքում վաճառվում է կամ վարձակալության է տրվում 2 սենյականոց հարմարավետ բնակարան` 82 քմ մակերեսով, որը գտնվում է 16 հարկանի նորակառույց շենքի 9-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են հատակից առաստաղ ձգվող պատուհաններ, ջեռուցումն ու հովացումն իրականացվում է կենտրոնացված համակարգով: Լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է բարձրորակ սանտեխնիկայով: Բնակարանն ունի 2 բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարանով: Բնակարանը կահավորված է, ապահովված է կենցաղային տեխնիկայով: Շենքում գործում են բարձրորակ վերելակներ, առկա է 24/7 շուրջօրյա անվտանգության համակարգ, կա ստորգետնյա ավտոկայանատեղի` հավելավճարով: Սպասարկման վճարը կազմում է 10.000 դրամ: Գտնվում է մարդաշատ հատվածում, հարևանությամբ կան տարատեսակ խանութներ, ժամանցի վայրեր, մետրո: Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: