Վաճառվում է 70 քմ մակերեսով 2 սենյականոց բնակարան Մաշտոցի պողոտայի և Գրիգոր Լուսավորչի փողոցի խաչմերուկում՝ 5 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով։ Լոգախցիկով և ջակուզիով սանհանգույցը սալիկապատված է բարձրորակ սալիկներով։ Բնակարանը կահավորված է և ապահովված կենցաղային տեխնիկայով։ Առկա է բաց պատշգամբ։ Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ։