Երևանի լավագույն հատվածում՝ Թամանյան փողոցում, վաճառվում է կամ վարձակալության է տրվում 2-ը ձևափոխած 3 սենյականոց բնակարան` 76 քմ մակերեսով, որը գտնվում է 5 հարկանի ստալինյան նախագծի քարե շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, ունի բարձր առաստաղ: Մուտքի դուռը երկաթյա է, պատուհանները եվրոպական ատադրության: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված են օդորակիչներ: Հատակը ծածկված է որակյալ մանրահատակով, միջսենյակային դռները փայտյա են: Բնակարանը գեղեցիկ հարմարավետ կահավորված է, հագեցած է գույքով և տեխնիկայով: Լոգասենյակը երեսպատված է սալիկներով, համալրված է անհրաժեշտ սանտեխնիկայով, տեղադրված է լոգախցիկ: Մոտակայքում են քաղաքի լավագույն սրճարաններն ու ժամանցի վայրերը, Կասկադ համալիրն ու Օպերայի և բալետի թատրոնը: Վաճառվում է ամբողջ գույքով: