Մաշտոցի պողոտայում վաճառվում է 2` ձևափոխած 3 սենյականոց ստուդիո ոճի բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 54 քմ և գտնվում է 4 հարկանի` Ստալինյան նախագծով կառուցված շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է, ունի բարձր առաստաղ, երկկողմանի տեսարան: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ: Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է որակյալ մանրատախտակով։ Սանհանգույցը սալիկապատված է հագեցած սանտեխնիկայով: Բոլոր սենյակներում և խոհանոցում կա հարմարավետ կահույք և անհրաժեշտ տեխնիկա։ Շենքն ունի 2 մուտք` փողոցից և բակից: Մոտակայքում են գտնվում "Նաիրի" կինոթատրոնը, Երիտասարդական մետրոյի կայարանը, Կասկադ համալիրը, բոլոր խանութներն ու ժամանցի վայրերը: