Վաճառվում է 2 սենյականոց (3-ի ձևափոխած) բնակարան, 66 քմ մակերեսով, որը գտնվում է Դեմիրճյան փողոցում, 9 հարկանի շենքի 6-րդ հարկում։ Բնակարանը վերանորոգված է, տեղադրված են եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով։ Սանհանգույցը և խոհանոցը սալիկապատված են և ապահովված սանտեխնիկայով։ Առկա է փակ պատշգամբ։ Բնակարանը կահավորված է և ապահովված կենցաղային տեխնիկայով։ Շենքն ունի վերելակ։ Մոտակայքում կան խանութներ, բանկեր, ժամանցի վայրեր և տրանսպորտի կանգառներ։