Վաճառվում է 2 սենյականոց ընդարձակ լյուքս դասի բնակարան՝ 122 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Արամի փողոցում` նորակառույց այգու դիմաց, 14 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Ջեռուցում և հովացումը կենտրոնացված է։ Ննջասենյակն ունի իր առանձին լոգասենյակն ու զգեստասենյակը: Սանհանգույցներից մեկում տեղադրված է ջակուզի: Բնակարանը ապահովված է կահույքով և համալրված ժամանակակից տեխնիկայով։ Ունի ընդարձակ բաց պատշգամբ, որից բացվում է տեսարան դեպի այգի: Բնակարանը գտնվում է քաղաքի լավագույն հատվածներից մեկում` անմիջապես հարևանությամբ կա ռեստորան, սրճարան, ինչպես նաև մի քանի քայլ այն կողմ` բժշկական հաստատություն, դպրոց և այլ ժամանցի վայրեր: Բնակարանը վաճառվում է կահույքի հետ միասին: