Վաճառվում կամ վարձով է տրվում 2 սենյականոց բնակարան՝ 64 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում՝15 հարկանի պանելային շենքի 7-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է կաղնե մանրահատակով: Ունի բաց պատշգամբ: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Սանհանգույցը սալիկապատված է, լոգասենյակում տեղադրված է ջակուզի: Բնակարանը վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: