Թումանյան և Աբովյան փողոցների խաչմերուկում՝ Բրիոնի/Կանալի բրենդային խանութի շենքում, վաճառվում է 2 սենյականոց ընդարձակ և լուսավոր բնակարան, որը գտնվում է 15 հարկանի էլիտար նորակառույց շենքի 13-րդ հարկում։ Ընդհանուր մակերեսը կազմում է 113 քմ.։ Բնակարանը գտնվում է զրոյական վիճակում։ Տեղադրված է երկաթե դուռ, վիտրաժային եվրո պատուհաններ, որոնցից բացվում է տեսարան դեպի Օպերա և Կասկադ։ Ջեռուցման և հովացման համակարգը կենտրոնացված է։ Բաց պատշգամբը նայում է Մոսկվա կինոթատրոնին։ Շենքի բակն ունի անվտանգության համակարգ, վերելակները սմարթ են։